Այն բանից հետո, երբ աշնանը Լեդի Գագան նոր գործ ներկայացրեց փարաջանովյան ու հայկական մոտիվներով, հայերի ուշադրությունը սևեռվեց նրա գործունեության վրա: Դրան հաջորդեց արցախյան չարաբաստիկ պшտերազմը:

Հայրեը սկսեցին Լեդի Գագայի նոր գործի մեջ որոշակի սիմվոլներ և նախազգուշացնող մոտիվներ տեսնել՝ մանրամասնորեն վերլուծության ենթարկելով տեսահոլովակի ամեն մի կադրը:

Չնայած շատերը այդ ամենին լուրջ չեն վերաբերվում, սակայն Լեդի Գագայի նոր կերպարը ևս արժանացավ հայերի ուշադրությանը:

Քսանմեկերորդ դարի քսանմեկերորդ տարվա քսանմեկերորդ օրը տեղի ունեցած ԱՄՆ նախագահի երդմնակալությանը ներկայացած և երկրի հիմնը կատարող Լեդի Գագան հագուստի վրա կրում էր աստվածաշնչյան Նոյի աղավնու սիմվոլիկ արձանիկը:

Երգչուհու հագուստի ներքևի հատվածն ամբողջովին կարմիր է, իսկ վերնամասը՝ սև՝ վրան դափնու ճյուղը կտուցին աղավնի: Այս կերպարը ևս հայրեը խորհրդանշական ու առեղծվածային են համարում՝ սպասելով նոր զարգացումների:

Երդմնակալության արարողության ժամանակ երգչուհու ելույթը՝ կից բերված նյութի մեջ: