Ուշագրավ․ Նոր ավտոբուսներ՝ Երևանում․ 100 դրամանոց ունենալը պարտադիր է

Քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ ավտոբուսների նոր խմբաքանակ են ձեռք բերել քաղաքապետարանի բյուջեով, իսկ այդ ավտոբուսները հունվարի երկրորդ կեսից արդեն դրվելու են շրջանառության մեջ։

Այսօր ահա նա ծանուցող տեսանյութ է հանրայնացրել իր սոցհարթակում՝ տեղեկացնելով, որ ավտոբուսներն արդեն դրվել են շրջանառության։ Դրանք աշխատելու են մետաղադրամ ընդունող սարքով, ուստի անպայման է, որ ուղևորն իր հետ հարյուր դրամանոց ունենա։

Հայկ Մարությանը նաև տեղեկացնում է, որ այս ավտոբուսների ներսում կան տեսախցիկներ, ուղևորների ուղևրոափոխադրումը հսկվում է՝ ելնելով անվտանգային նկատառումներից։

Նա նշում է, որ կա ծրագիր առաջիկայում ավելի զարգացնել տրանսպորտային ողևորափոխադրումների ռեֆորմը։ Նախատեսվում է առաջիկայում գործարկել էլեկտրոնային վճարման համակարգ։

Նոր տրանսպորտային միջոցները վարելու են հատուկ համազգեստով վարորդներ, ովքեր նախապես հրահանգ են ստացել, որ երթևեկության ընթացքում չծխեն ու հեռախոսով կխոսեն։ Հ․ Մարությանի հանրայնացրած տեսանյուն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: