Նախօրեին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից խուզարկության է ենթարկվել երկրի նախկին ղեկավար Դ․ Թրամփի տունը։ Ըստ նախնական տվյալների, կան կասկածներ, որ Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս իր հետ տարել է կարևոր պետական փաստաթղթեր։

Ինքը՝ Թրամփը, տեղի ունեցողը անօրինական է համարում՝ ասելով, որ իր Մար-Ա-լագո հանգստավայրը գրավել են ու վերցրել հսկողության տակ։

Նա համարում է այդօրինակ խուզարկությունների իրականացումը մի բան, որը կարող է տեղի ունենալ միայն երրորդ աշխարհի երկրներում։

«Համապատասխան կառավարական կառույցների հետ աշխատելուց և համագործակցելուց հետո այս չհայտարարված ներխուժումն իմ տան վրա անհրաժեշտ կամ տեղին չէր»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «Նրանք նույնիսկ ներխուժել են իմ չհրկիզվող պահարանը»:

Ստորև կցված է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ընթանում հետախոզման գործընթացը դրսից, իսկ անցորդներն ու Թրամփին աջակցելու համար հավաքվածները իրենց կարծիքն են արտահայտում այդ իրողության նկատմամբ՝ սատարող խոսքեր ասելով նախկին ղեկավարի հասցեին։