Իր բալիկների մեծանալուն զուգահեռ Հասմիկ Կարապետյանն աստիճանաբար ավելացնում է իր մասնագիտական ակտիվությունը՝ այդ մասին հայտնելով նաև համացանցում։

Վերջերս Հասմիկը նաև հանդես է գալիս այլ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցությամբ։

Նման մի համագործակցության արդյունքում Հասմիկը գեղեցիկ զուգերգ ներկայացրել Արսեն Գրիգորյանի հետ։ Երգը շատերի կողմից սիրվեց։ Դրանից հետո երգչուհին համացանցում սիրով պատասխանում էր իրեն ուղղված հարցերին։

Հասմիկին ուղղված հարցերից մեկը դարձյալ առաջիկա ծրագրերին և հնարավոր զուգերգներին էր վերաբերում։ Հասմիկի հետևորդներից մեկը նրան առաջարկել է զուգերգով հանդես գալ Անահիտ Սիմոնյանի կամ իր ամուսնու հետ՝ նշելով, որ երկու դեպքում էլ հրաշալի բան կստացվի։

Հատկանշական է, որ Հասմիկը չի անտեսել այդ առաջարկը։ Առանձնացնելով այն՝ Հասմիկը ներկայացրել է իր հարթակում, ինչն էլ լրացուցիչ քննարկումների թեմա է դարձել։ Նշենք, որ Հասմիկն էլ, Անահիտն էլ միշտ շատ բարեկիրթ են միմյանց նկատմամբ։