Դեռ շաբաթներ առաջ Քրիստինա Եղոյանն իր ինստագրամյան հարթակում խոսել էր այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է մայրիկ դառնալ։ Այս ընթացքում նա պարբերաբար խոստովանում էր, որ անհամբեր է բալիկին գրկելու համար։

Քրիստինեն հաճախ էր իր հրաշալի կարգավիճակը հաստատող կադրեր հրապարակում։ Նա նույնիսկ հրապարակել էր երեխայի սեռը պարզելու գեղեցիկ պահը պատկերող տեսանյութը։

Ըստ այդմ, պարզ էր դառնում, որ որտիստուհու առաջնեկը պետք է աղջնակ լինի, ինչի առիթով էլ Քրիստինեն երջանիկ էր անսահման։ Այսօր լույս աշխարհ է եկել արտիստուհու առաջնեկը։ Նա աղջնակ է, ինչպես և սպասվում էր։

Բալիկը լույս աշխարհ է եկել ամերիկյան Լոս Անջելես քաղաքում, որտեղ իր հղիության վերջին ամիսներին ընտանիքի անդամների հետ բնակվում էր Քրիստինան։

Արտիստուհին առաջին կադրն է տեղադրել իր բալիկի հետ միասին՝ գրելով․ «Իմ անմեղ էակ»։ Այս հրապարակման ներքո շատերն են արտիստուհուն ջերմորեն շնորհավորել մայրիկ դառնալու կապակցությամբ։