Արթուր Դանիելյանը, որ ուշադրությամբ հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին, տեղեկացնում է վերջին կարևոր տեղեկության մասին։ Նա գրում է․ «ԱՄՆ-ում լույսը բացվելուն պես Էներգետիկայի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատեց ջերմամիջուկային ոլորտում առանքային բեկման մասին:

Փաստորեն լրատվականների արտահոսքում առկա թվերը շատ համեստ էին, իրականում պրոցեսի ՕԳԳ-ն ոչ թե 120% էր այլ մոտ 150%՝ գործադրելով 2,05 մեգաջոուլ էներգիա (լազերային «հարված») գիտնականներին հաջողվել է կորզել 3,15 մեգաջոուլ էներգիա:

Հայտարարության մեջ նաև նշված է որ այս պրոյեկտին տրամադրվելու է ևս 624 միլիոն դոլար ԱՄՆ պաշտպանության բյուջեից… Ընդ որում ըստ ամենայնի այս տեխնոլոգիան արդեն վաղուց կար, ուղղակի հիմա էր պետք դա հրապարակել ու մտցնել շուկա: Աշխարհի նոր դարաշրջանը սկսվեց:

Սյունիքում մի պոչամբար կա, որ սովետի ժամանակից ռեկուլտիվացված մնացել է (Քաջարանի ճամփին ձախ կողմի վրա հսկայական հարթ տարածք է), այ էդ տարածքը հիմա բառացիորեն աշխարհի աչքի լույսն է լինելու»: