Ուշագրավ․ ահա թե ինչպես է հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը աջակցել պատերզամող կողմերից մեկին

Որքան էլ ռուսական կողմը խուսափի ընթացիկ գործողությունները պատերազմական որակելուց՝ այն անվանելով հատուկ գործողություններ, այնուամենայնիվ աշխարհն այն ընկալում է որպես այդպիսին։ Այս մասին են վկայում աշխարհի տարբեր ծայրերից եկող արձագանքները։

Շատերն ան այս օրերին իրենց դիրքորոշումներով հանդես եկել։ Հիմնական դիրքորոշումը պատերազմական ցանկացած գործողության դեմ արտահայտվելն է։ Նման դիրքրորշմամբ է հանդես եկել նաև հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Լացիոյի» հետ հռոմեական դերբիից առաջ Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպանը հանդես է եկել հատուկ մարզաշապիկով։ Հենրիխի մարզաշապիկի վրա սրտի տեսքով պատկերված է Ուկրաինայի դրոշը և գրված է «Միասին հանուն խաղաղության» մակագրությունը։

Հենրիխի այս քայլը մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ է ընդունել ուկրաինական կողմը։ Հայաստանում ուկրաինական դեսպանն իր հարթակում կիսվել է այս նորությամբ՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին։

Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանի ներկայիս թիմն ընթացիկ խաղում հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում Հենրիխը հանդիպման ամբողջ ընթացքում գտնվել է դաշտում, ակտիվ մասնակցել է խաղին՝ մասնակցություն ունենալով հանդիպման երկրորդ գոլի ձեռքբերմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: