Ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել․ ահա թե ովքեր են եղել զոհերը․ մանրամասներ ցավալի դեպքից

Վրացական Գուդաուրի լեռներում ուղղաթիռ է կործանվել, որի պատճառով ցավալիորեն զոհվել են ուղղաթիռում գտնվող անձնակազմի բոլոր ութ անդամները։ Մահացել է նաև պարապլաներ վարող օտարերկրյա զբոսաշրջիկը, որն էլ վարել է այդ ժամանակ ուղղաթիռը։

Ողբերգական ելքով դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Ուղղաթիռը Վրաստանի ՆԳՆ-ի և Առողջապահության նախարարության աշխատակիցների հետ Գուդաուրիի լեռներում պարապլաներներ է որոնել։

Որոնողական աշխատանքների ժամանակ էլ ուղղաթիռը կործանվել է։ Մահացած քաղաքացիներից վեց հոգին վրացական ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են եղել, իսկ երկուսը՝ շտապօգնության բժիշկներ։

Բժիշկներ Քեթի Գուլագաշվիլին և Գեորգի Վենեցկին, որ շատերի տներում են հրատապ կանչով հայտնվել, ցավոք սրտի, հերթական հրատապ կանչի ժամանակ զոհվել են։ Նախօրեն Վրաստանում սգի օր էր հայտարարվել։

Շատերն են այս ընթացքում իրենց մեծ ցավի ու խոր ափսոսանքի խոսքերն ուղղել մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ ցավալիորեն մահացած մարդկանց հարազատներին ու ընկերներին։

Рейтинг
( 9 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: