Ծովինար Մարտիրոսյանը կայուն կերպով պահում է իր ակտիվությունը համացանցային տիրույթում։ Սիրված արտիստուհին իր մքերը հաճախ է բարձրաձայնում՝ կից տեղադրելով իր վերջին լուսանկարներից մեկը։

Նկատենք, որ վերջին շրջանում Ծովինարը մեծ սեր ունի պրոֆեսիոնալ լուսանկարչության հետ։ Նա հաճախ է դիմում պրոֆեսիոնալ լուսանկարչի, որի արդյունքում գեղեցիկ կադրեր են ծնվում, որոնցից մի քանիսով էլ արտիստուհին կիսվում է համացանցում։

Իր հրապարակումներում Ծովինարը խոսում է կնոջ եզակիության, ազնվության և մարդկային որակների մասին։ Արտիստուհին վերագնահատումների մասին մտքեր է արտահայտում։ Ծովինարի վերջին հանրայնացված լուսանկարին կից գրված են հետևյալ մտորումները․

«Ուժեղ կինը հավատարիմ է մնում ինքն իրեն: Նա չի թաքցնում իր զգացմունքները, չի վախենում, որ դրանք չափազանց շատ կլինեն, քանի որ գիտի, որ ինքն իրական է, այնպիսին, ինչպիսին որ կա, ու գնահատում է դա»,- իր գրառումը եզրափակել է Ծովինար Մարտիրոսյանը: