Ուզում եմ զինվոր լինեմ․․․ Քրիստինե Պեպելյանի որդու մասնակցությամբ հուզիչ հոլովակ

Պեպելյան Քրիստինեի հիմնական ուրախությունն իր միակ զավակն է՝ արևային Արեգը, որը շարունակաբար ուրախացնում է մայրիկին իր ուշագրավ մտքերով ու դրանք արտահայտելու եղանակով։ Արեգը հերթական զվարճալի քայլին է գնացել, որն էլ ուրախացրել ու հետաքրքրել է մայրիկին։

Արեգը վերցրել է մայրիկի վերարկուի գոտին ու կապել նախ գլխին, ապա նաև վզի հատվածին։ Քրիստինեն փորձել է հասկանալ, թե ինչու է տղան այդպես վարվել՝ միաժամանակ նկարահանելով Արեգի պատասխանները։

Ի պատասխան մայրիկի հարցմանը՝ Արեգը պատասխանել է, որ ինքն ուզում է զինվոր դառնալ։ Քրիստինեն խրախուսել է որդու զինվոր դառնալու միտքը՝ նշելով, որ դա շատ լավ բան է, ինքն էլ է ուզում, որ իր տղան դառնա, բայց ամեն դեպքում կրկնել է հարցը։

Հարցի կրկնությունն ամեն դեպքում չի ազդել փոքրիկ Արեգի պատասխանի վրա։ Նկատելի է, որ Քրիստինեն որդուն որոշակի գաղափարաներով է դաստիարակում։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: