Նախօրեին Հրաչի և Անաշեի առաջնեկի առիթով Աշտարակի ռեստորաններից մեկում կազմակերպված խնջույքին մասնացել են ամուսինների ընկերներից շատերը, որոնք լիաթոք ուրախացել են իրենց ընկերների ընտանիքի կարևոր առիթով։

Նազենի Հովհաննիսյանը մաղթել է, որ Միան միակը չլինի, բալիկները շարունակական լինեն, իսկ ինքն ապագայում նրանց պսակի, Հրաչուհի Ութմազյանն էլ մաղթել է զույգին, որ ամեն օր մի պահ ունենան, որի մեջ միասին իրենց երջանիկ զգան։

Ամուսիններին և Միային իր երգով ողջունել է Անդրեն։ Նրա երգի ներքո Հրաչն ու Անաշեն պարել են՝ չակորղանալով զսպել իրենց հույզերն ու զգացմունքները։ Նրանք գրկախառնվել են ու լաց եղել։

Անաշեն, որ բնույթով անմիջական ու անկեղծ մարդ է, բոլորին անհատապես մոտեցել և իր շնորհակալությունն է հայտնել իրենց ընտանեկան ուրախությունը կիսելու համար։ Հրաչի և Անաշեի հուզառատ պահեր, մտերիմ ու սիրելի հյուրերի բարեմաղթանքները ներկայացնող կադրերը կարող եք դիտել ստորև։