Հանրահայտ ու ինքնատիպ արտիստներից Վարդան Պետրոսյանն այս տարի որոշել է Վարդավառի ուրախ տոնն անցկացնել Արցախի Աղավնո բնակավայրում։ Նա տեղում ուրախացրել է բնակիչներին, հատկապես երեխաներին՝ նրանց իսկական տոն պարգևելով։

Երգիչը երեխաների հետ նաև Վարդավառ է խաղացել, ապա թրջված ու հոգնած երգել է նրանց համար տարբեր տրամադրությունների ու ոճերի երգեր։ Հանրայնացված կադրերում երևում է, թե ինչ ոգևորությամբ են երեխաներն ունկնդրում սիրված արտիստի երաժշտական կատարումները։

Վարդան Պետրոսյանը տեղում եղել է իր գիթառի հետ։ Նա տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է անցնող հետաքրքիր ու հագեցած օրվա հիմնական մասը։ Տեսանյութի մեջ խոսում են Աղավնոյի երեխաները։ Նրանք շատ անմիջական ու անկեղծ են իրենց խոսքում։

Վարդան Պետրոսյանի տեղադրած տեսանյութը Աղավնոյից, որտեղ կարող եք տեսնել, թե հատկապես ինչ են ասում տեղի մաքուր ու ջինջ երեխաները, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։