«Հրեշտակների դպրոց» հանրահայտ սերիալից ճանաչված դարձած Տիգրան Մակարյանը շատ շուտ սիրվեց հեռուստադւտողի կողմից։ Դրան նպաստեց նաև Տիգրանի գեղեցիկ ու գրավիչ արտաքինը։ Շուտով հեռուստադիտողը նրան տեսավ «Անավարտ թռիչք» ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար։

Տիգրանը, ստանալով դերասանի մասնագիտություն և հաջողություն ունենալով այդ ոլորտում, երկար չի մնում այդ ոլորտում։ Տարիներ շարունակ հեռուստադիտողը նրան չի տեսնում էկրաններին։ Նա որոշել է նոր՝ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել՝ մասնագիտանալով գրաֆիկ դիզայնի ոլորտում։

Տիգրանը հայկական ֆիլմաշխարհը, այսպես ասած, լքելու իր որոշումը մեկնաբանում է այն հանգամանքով, որ իրեն դուր չի գալիս հայկական ֆիլմարտադրության մակարդակը, ուստի նա մերժում է իրեն արված նկարահանվելու բոլոր առաջարկները։

Տիգրան Մակարյանն իր վերջին զրույցներից մեկում շեշտել էր, որ հեռուստադիտողը թող հույս չունենա, թե իրեն նորից կտեսնի դերասանի կերպարում, քանի որ նա մտադիր է զարգացնել իր կարողությունները երկրորդ մասնագիտության՝ գրաֆիկ դիզայնի ոլորտում։