Որտե՞ղ է ծննդյան տարեդարձը նշել Սևակ Ամրոյանը և ի՞նչ նվեր է ստացել կնոջից

Ամրոյան Սևակը հարազատների հետ միասին նշում է ծննդյան երեսուներեքամյա տարեդարձը։ Օրվա առիթով երգիչն իր ամենամտերիմ հարազատների հետ մեկնել է Դիլիջան, որտեղ հիշարժան ու գեղեցիկ օր է անցկացրել։ Նրան անակնկալ շնորհավորելու են եկել մուլտերի տարբեր հերոսների կերպարներ։

Այդ անակնկալը երգչի համար կազմակերպել էր Քրիստինան։ Քրիստինան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ երբ Սևակը տուն է վերադարձել, նրան տանը դիմավորել են մուլտերի տարբեր հերոսներ, որոնք շնորհավորել են երգչին։

Սևակին տանը նաև նրա մտերիմներն են սպասել։ Սևակը Քրիստինայի հետ միասին է փչել իր հոբելյանական փոքրիկ տորթի մոմը՝ միասին երազանք պահելով։ Ինչպես երևում է, Սևակի համար իսկական անակնկալ էր Քրիստինայի մտահղացումը։

Քրիստինայի հրապարակած ծննդյան կադրերից երևում է, որ Սևակի տրամադրությունը շատ է բարձրացել իր տարեդարձի նման աժիոտաժից։ Կադրերը կարող եք դիտել կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: