Արփի Վանյանը Արմեն Գրիգորյանի մահվան ցավալի առիթով գրում է․ «Որպես՝ կինոսցենարիստ մի կարճ ժամանակ առիթ եմ ունեցել շփվել, աշխատել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ՝ իր գործի գիտակ, կրակ ու բոց, հայրենասեր մարդ։

Երեկվանից տեղս չեմ գտնում։ Ես անսահման սիրում եմ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, բայց որքա՜ն ցավոտ է դարձել այն սիրելը։

Հիմա հայրենիք սիրողները կամ զոհվում են, կամ կալանավորվում, կամ հալածվում, կամ անիծվում, կամ ծաղրի ենթարկվում, կամ մահանում՝ անհասկանալի ու անսպասելի մահով։

Հիմա հայրենիք սիրողները տառապում են ու անելանելիությունից չգիտեն, որ պատերին տան իրենց գլուխները։

Այսօր հայրենիք սիրելն այլևս «մոդայիկ չէ», այսօր լրիվ ուրիշ «արժեքներ» են առաջ եկել: Ես այդ արժեքները չեմ հասկանում, չեմ ընկալում, չեմ ընդունում։

Հուզմունքը խեղդում է կոկորդս։ Էս հայրենիքն էլ ո՜նց է բռնել, ո՜նց է պահում։ Այսքան անզոր ինձ դեռ երբեք չեմ զգացել»։