Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրել է․ «Սուրբ ծննդյան հրաշքը։ Որոշ ժամանակ առաջ ինձ մի երեխայի մայրիկ գրեց ու խնդրեց օգնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող իր փոքրիկին: Բուժող բժշկի հետ խոսելու արդյունքում պարզ դարձավ, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր ա ու ապրելու շանսը շատ փոքր ա:

Բժշկուհին ասաց նաև՝ մի բավականին թանկարժեք դեղորայք կա, որի օգտագործման դեպքում կարա ապրելու հույս առաջանա, բայց ավելացրեց նաև, որ դա պետք ա անել հնարավորինս արագ: Հասկանալով, որ երեխայի հնարավոր փրկության շանսն էս դեղորայքն ա, որոշեցինք այն արագ պատվիրել արտասահմանից:

Երեխան մի քանի շաբաթ ա արդեն ընդունում ա դեղորայքը, ու մինչև էսօր ոչ մի դրական դինամիկա չկար ու, անկեղծ ասած, գրեթե հույս էլ չկար, որ կլինի, բայց քիչ առաջ բժշկուհին զանգում ա ինձ ու մեծ ոգևորությամբ տեղեկացնում, որ երեխան արդեն ձեռքը ու մի քիչ էլ նաև՝ ոտքը, սկսել ա շարժել, որն արդեն ապաքինման հույս ա առաջացնում: Անչափ շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ բժիշկներին հերթական հրաշքի համար:

Էս խորհրդանշական օրով նման հրաշքի մասին լսելն անչափ ուրախալի ա, և իմ կյանքում որքան էլ նման դեպքերի հետ առնչված լինեմ, ամեն անգամ էնքան նոր ու հետաքրքիր զգացողություններ եմ ունենում, որը դժվար ա բառերով նկարագրելը»։