Արտակ Հարությունյանը գրում է․ «Որոշակի ոգևորություն եմ տեսնում վերջին զարգացումներից։ Քանի որ ես բան չեմ հասկանում, կարող ա կա ոգևորվելու բան։ Բայց մի քանի կետով ասեմ, թե ինչ եմ տեսնում ես.

— Ադրբեջանի պահանջներից մեկը՝ մեր հրաժարումը Արցախից, կարծես արդեն անշրջելի իրողություն է։

— Չնայած հայտարարվել է միմյանց սահմաններ փոխադարձ ճանաչելու մասին, այս պահին ադրբեջանական զորքը ՀՀ ճանաչված սահմաններից այս կողմում բավական մեծ ներկայություն ունի, սահմանազատման թեմայում քննարկվելու են Ադրբեջանի պահանջները, այդ թվում անկլավները։

— Ճանապարհի հարցը առավելագույնը առկախված է, բարեկամական հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանն էս հարցում իր առաջարկը չի ընդունել, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ճանապարհը ժամանակի հարց է՝ լավով չտանք, ուժով կվերցնեն։

— Հայաստանը իրեն վերջնականապես գցեց արևմուտք-Ռուսաստան առճկատման էպիկենտրոն։ Սրանք իմ նախնական դիտարկումներն են։ Իսկ թե ով ինչից է ոգևորված՝ ինքը կիմանա»։