Այսօր առավոտից համացանցում առատորեն տարածվում են Էմիլի և Սոնայի գեղեցիկ ու ինքնատիպ հարսանեկան արարողությունից տարատեսակ կադրեր, որոնցով ամբողջանում է ամուսնացող զույգի ունեցած գեղեցիկ ու անմոռանալի օրվա պատկերը։

Երեկոյան զույգին են միացել նրանց ընկերները։ Ռեստորանում ընթանում է հարսանեկան արարողության շարունակությունը։ Ներկա են Սոնայի և Էրիկի ընկերներից շատերը։ Զույգը հարսանեկան տանգոն պարել է Արամ Էմպետրիի կենդանի կատարմամբ հնչող երգի ներքո։

Հարսանեկան խնջույքին չի կարողացել մասնակցել Նազենի Հովհաննիսյանը, ով իր շնորհավորանքը գրել է սոցհարթակում։ Նազենին իր շնորհավորական խոսքի վերջում ափսոսանքով հայտնել է, որ հիվանդության պատճառով չի կարողացել ներկա լինել Սոնայի հարսանյաց արարողությանը։

Հարսանյաց խնջույքը վարում է Ավետ Բարսեղյանը, ով նաև երաժշտական կատարմամբ է հանդես գալիս։ Սոնայի հարսանյաց խնջույքի գեղեցիկ ու ստացված պահերը, հարսի և փեսայի գեղեցիկ զուգապարը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։