Ովքե՞ր են ներկա եղել Ռոզա Ծառուկյանի տարեդարձին, և ինչպե՞ս է անցել երեկոն․ մանրամասներ

Ռոզա Ծառուկյանը մեր իրականության ակտիվ հանրային կին գործիչներից է, որ մշտապես փորձում է սրտացավությամբ ու հոգատարությամբ իրագործել տարբեր ծրագրեր։ Նախօրեին նա տոնել է իր ծննդյան հերթական տարեդարձը։

Մայրիկի տարեդարձի առիթով շնորհավորական հրապարակում է արել Ռոզա Ծառուկյանի որդին՝ հանրահայտ գործիչ Գագիկ Ծառուկյանը՝ մաղթելով, որ բոլոր մայրերն ու զավակներն ապրեն երկար՝ իրար հետ։

Ռոզա Ծառուկյանի տարեդարձի առիթով հավաքվել են մի շարք հայտնի ու հարգված դեմքեր։ Ջավահիր Եղիկյանը, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի տիկին Ծառուկյանի նկատմամբ, իր հարթակում նախ ցուցադրել է, թե ինչ բծախնդրությամբ է ծաղիկներ ընտրել նրա համար։

Ապա Ջավահիրը տեղադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է անցել տիկին Ծառուկյանի տարեդարձը։ Այն անցել է բավականին զուսպ ու հետաքրքիր միջավայրում։

Երեկոյին ներկա են եղել տաղանդավոր երգիչներ Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, երաժիշտներ Թովմաս Պողոսյանը, Արա Գևորգյանը, դերասանուհի Անի Քոչարյանը և այլք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: