Կեսօրին մոտ բազմաթիվ քաղաքացիներ իրենց հարթակներում, իսկ հետո նաև լրատվական միջոցները գրեցին այն մասին, որ երևանյան մետրոյի տարբեր կայարաններում տարհանում են մարդկանց, իսկ մյուս քաղաքացիներին էլ արգելվում է մտնել մետրոյի տարածք։

Լրատվական միջոցների ներկայացուցիչները փորձել են այս արտակարգ իրավիճակի պատճառների մասին տեղեկությունների ստանալ անձամբ Մետրոպոլիտենի ղեկավարից։ Նա պատասխանել է, որ նման որոշում է կայացվել, քանի որ զանգ է ստացվել ու հայտնվել, որ մետրոյի կայարաններից մեկում ռnւմբ է տեղադրված։

Քանի որ զանգողը չի հայտնել, թե կոնկրետ որ կայարանում է ենթադրյալ ռnւմբ տեղադրված, որոշում է կայացվել տարհանել բոլոր կայարանների մարդկանց, ինչի պատճառով էլ որոշակի իրարանցում և խուճապ է սկսվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նմանատիպ ահազանգ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան համար է հնչել, սակայն ժամերի ընթացքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, տեղեկությունը՝ սուտ։