«Ոմն շամշադինեցի տանտեր օրեր առաջ բնակարանից հանել է իր տնվորներին և տունն ավելի թանկ գնով վարձով տվել Թուրքիայի 2 քաղաքացու․․․»

Թագուհի Մելքոնյանը գրում է․ «Երրորդ մասի շենքերից մեկի բնակիչներն առավոտից իջել են բակ ու պահանջում են իրենց շենքից վռնդել բնակարանի թուրք վարձակալներին։ Սկզբում կարծեցի, թե վատ պահվածքի կամ քաղաքական հայացքների համար են հարևանին թուրք որակումը տվել, բայց ոչ։

Պարզվում է, ոմն շամշադինեցի տանտեր օրեր առաջ բնակարանից հանել է իր տնվորներին և տունն ավելի թանկ գնով վարձով տվել Թուրքիայի 2 քաղաքացու։ Բնակիչները սկզբում կարծել են, թե իրանցիներ են ու հարցրել, թե ինչով են այստեղ զբաղվում։ Հարցին, թե որտեղից եք, եկվորներն ասել են` turkish ու հասկացրել, որ պետությունը տեղյակ է, որ իբր իրենց բիզնես ծրագրով են էստեղ։ Թե որքանով է բնակիչների պատմածն արժանահավատ, չգիտեմ, բայց, որ մարդիկ իսկապես անհանգստացել էին ու զայրացել, ակնհայտ էր։

Տարիքով մի տղամարդ էլ դժգոհող կանանց հեգնեց՝ ասելով, թե բա էն ժամանակ ղարաբաղցիքին էիք ասում թուրք, մինչդեռ էդ մարդիկ հերոսներ են տվել, Սարդարապատից մինչեւ Արցախյան ազատամարտ կռվել թուրքի դեմ, հիմա տեսաք, թե իսկական թուրքը ով ա, ու որ Ալիևի ասածն իրականություն ա դառնում, շուտով «Էրիվան» են հասնելու թուրքերը։

Ես, իհարկե հանգստացրի կանանց՝ ասելով, որ մեկ-երկու թուրքը չեն կարող փոխել Երրորդ-մասի կամ Երևանի էթնիկ կազմը, հորդորեցի՝ ամեն դեպքում վստահ լինել, որ տնվորներն իսկապես թուրքեր են, նոր աղմուկ բարձրացնել։ Բայց բնակիչները շատ վստահ էին իրենց պարզածի ճշմարտացիության վրա և պատրաստ էին սպասել այնքան, մինչև թուրքերն իջնեն բակ և նրանց «ծեփեն ասֆալտին»։ Հիմա եկեք էս մարդկանց համոզեք, որ իրենք պատրաստ են թուրքերի հետ խաղաղ համակեցության ու որ ազգերի բարեկամությանն այլընտրանք չկա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: