Մոնիկա Նազարյանը, լինելով նորաթուխ մայրիկ, միաժամանակ ակտիվորեն ու սիրով զբաղվում է նաև երգարվեստով։

Նա փորձում է համատեղել մայրական հոգսերը երաժշտական կարիերայի հետ։ Ինչպես երևում է, նրա մոտ ստացվում է։

Մոնիկան վերջերս նոր երգ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ ստեղծագործությունը հատուկ իր համար է ստեղծվել։

Նա երգի առիթով տարբեր մրցույթներ է հայտարարել այս ընթացքում։ Նրա հայտարարած մրցույթները, ինչպես երևում է, լայն արձագանքների են արժանանում։

Մոնիկան մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է նրա փոքրիկ դստրիկը՝ Վիկտորիան, արձագանքում՝ տեսնելով հեռուստացույցով երգող մայրիկին և իր կողքին կանգնած մայրիկին, ով ձայնակցում է հեռուստացույցի երգչուհուն։

Դատելով երեխայի արձագանքից՝ կարելի է ասել, որ փոքրիկ Վիկտորիան փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջը։

Նա համեմատում է երկու մայրիկներին, իսկ արդյունքում բավականին զվարճալի տեսարան է ստացվում։ Տեսանյութը՝ ստորև։