Ո՞վ է հայտնի դերասանուհի Անի Երանյանի մայրը, և ի՞նչ հարաբերություններ ունեն մայր ու դուստր

Անի Երանյանն աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ։ Նա առիթների դեպքում խոսում է իր հագեցած ու հետաքրքիր մանկության մասին, որտեղ գլխավոր դերակատարը մայրն է։

Անին առանձնահատուկ սեր ու կապվածություն ունի իր մայրիկի հետ։ Անիի ծնողները շատ վաղ տարիքում են ամուսնացել։

Տասնյոթ տարեկանում մայր դառնալով՝ Անիի մայրն այնպիսի անմիջական հարաբերություններ է կարողացել կառուցել իր և դստեր միջև, որ աղջիկը նրան անկաշկանդ պատմում է իրեն հուզող ցանկացած խնդրի մասին, խոսում է բոլոր հարցերի շուրջ։

Անին կարևորում է այն փաստը, որ մայրը երբևէ չի միջամտել իր ընտրությունների հարցին՝ բավարարվելով միայն խորհրդով։

Նա խորհուրդ է տվել դստերը զբաղվել նրանով, ինչն իրեն հաճույք է պատճառում։ Մշակութային ասպարեզ մուտք գործելու հարցում Անիին ավելի շատ օգնել է տատիկը։

Անին կարևորում է նաև իր պապիկ տատիկների դերը, քանի որ նա մանկության տարիների հիմնական մասն անց է կացրել պապիկ տատիկների հետ՝ նրանց տանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: