Մարտակերտցիների տուն ադրբեջանցու ներխուժման պատմությունը ամենից քննարկվողներից է։ Ջամիլ Բաբաևը Մարտակերտի մի բնակարան է մտել, որտեղ այդ պահին միայն երեխաներն են եղել։

Երախաները երկվորյակ եղբայրներ են։ Նրանց ծնողներն աշխատանքի վայրում են եղել։ Տղաներից Սասունը, տեսնելով անծանոթ մարդուն, այդ մասին հայտնել է եղբորը։ Եղբայրը սկզբում չի հավատացել՝ կարծելով, թե Սասունը կատակ է անում։

Երբ հասկացել են, որ անծանոթ տղամարդը ոչ հայերեն է հաղորդակցվում, ոչ ռուսերեն, հասկացել են, որ պետք է փախչեն տնից ու ոստիկանություն զանգեն։ Մինչ ոստիկանություն զանգելը տղաները հեռախոսով խոսել են իրենց մայրիկի հետ։

Հասկանալով, որ մայրիկը, գտնվելով Ստեփանակերտում, իրենց օգնել չի կարող, այլ միայն անհանգստանալու է, տղաները մայրիկին ոչինչ չեն ասել։ Տղաների ճիշտ քայլերի շնորհիվ հաջողվել է ադրբեջանցուն ձերբակալել։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնում են, թե երիտասարդը փախել է հոգեբուժական հիվանդանոցից։

Հայկական կողմից ցուցադրում են նրա զինվորականի հագուստները և ասում, որ հեռախոսի մեջ ռուս սահմանապահների դիրքավորման լուսանկարներ են գտել։ Մանրամասները՝ տեսանյութում։