«Ո՛չ մի հաջողակ մարդ չի մտահոգվում, թե ինչ են մտածում իր մասին ուրիշները։ Հաջողակը գնում է իր ճանապարհով։ Վերցնենք նույն Նազենի Հովհաննիսյանին»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Ո՛չ մի հաջողակ մարդ չի մտահոգվում, թե ինչ են մտածում իր մասին ուրիշները։ Հաջողակը գնում է իր ճանապարհով։ Վերցնենք նույն Նազենի Հովհաննիսյանին։ Էս ինչքան ժամանակ ա՝ ինչ հումոր ասես, որ ես չեմ արել Նազենիի վրա, ինչքան ասես պաթոսը չեմ ծաղրել — և ի՞նչ։

Դուք կարծում եք դրանից Նազենիի պաթոսը մազաչափ նվազել է՞։ Ո՛չ մի դեպքում։ Հակառակը, է՛լ ավելի պաթոսաշատ և պաթոսախիտ ստատուսներ է գրում։ Իր համար մեկ է, թե ով իր մասին ինչ կգրի։ Դա է պատճառը, որ Նազենի Հովհաննիսյանը հաջողակ է։

Ինչ ուզում եք ասեք՝ բայց 40 տարեկանում լինել երկրի ամենահայտնի մարդկանցից մեկը, նկարված լինել տասնյակ ֆիլմերում, խաղացած լինել տասնյակ ներկայացումներ, վարած լինել տասնյակ հաղորդումներ, վարած լինել տասնյակ միջոցառումներ — հաջողություն է։

Դուք կարող եք սիրել կամ չսիրել Նազենիի պաթոսը, բայց չեք կարող չընդունել, որ Նազենին հաջողակ մարդ է, դրել է նպատակներ և հասել է դրանց»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: