Շուշան Պետրոսյանի ձայնային հզոր տվյալների շնորհիվ նրա երգարվեստը սիրում են շատերը՝ անկախ երգչուհու քաղաքական հայացքներից ու գործունեությունից։ Երգարվեստի բնագավառում Շուշանը բացառիկ նրբանկատ ու զգուշավոր է։

Նա մշտապես փորձում է ներկայացնել բարձր որակի երաժշտություն։ Դեռ մանկուց շրջապատված լինելով բարձր արվեստի ներկայացուցիչներով և սնված լինելով բարձրաճաշակ արվեստով՝ Շուշանը փորձում է մատուցել բարձրաճաշակն ու արժեքավորը։

Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Շուշանը միառժամանակյա լռությունից հետո նոր երգով է ներկայացել, որը մատուցել է գեղեցիկ թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է։

Նրա ներկայացրած գործի հեղինակը լեգենդար Շառլ Ազնավուրն է։ Երգը երազանյին երկիր տեղափոխվելու մասին է։ Պ․ Թյուրաբյանի թարգմանությամբ ներկայացվող «Տարեք ինձ» վերնագրով երգը երգչուհին ներկայացնում է իրեն բնորոշ ոճով ու եղանակով։

Շ․ Պետրոսյանի մատուցմամբ հայերենով հնչող ազնավուրյան չքնաղ ու ազդեցիկ երգերից մեկը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։