Սիրված արտիստուհի Շուշաննա Թովմասյանը, որ արդեն իսկ մեկ բալիկի մայրիկ է, դարձյալ մայրանալու է։ Նա և ամուսինը շատերի նման երեխայի սեռը պարզելու անակնկալ փորձություն են կազմակերպել, որին ներկա են եղել ամուսինների ընկերները։

Շուշաննան ու Վահեն կանգնել են հավաքվածների մեջտեղում, իսկ մյուսները պայթեցրել են իրենց ձեռքի գունավոր սալյուտները, որոնցից կապույտ ծուխ է դուրս եկել, ինչն էլ նշանակում է, որ ամուսինները երկրորդ տղա զավակն են ունենալու։

Աներևակայելի է Վհեի և Շուշաննայի ուրախությունը։ Նրանք ուրախությունից նախ թռչկոտում են, ապա գրկախառնվում։ Շուշաննայի և Վահեի էմոցիոնալ պոռթկումը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Նշենք, որ Շուշաննան նաև ջերմ շնորհակալություն է հայտնել իր ընտանիքի ուրախությունն անկեղծորեն կիսող բոլոր բարի մարդկանց՝ նշելով, որ իրենց ընտանիքը կրկին օրհնություն է ստացել և վայելելու է երկրորդ բալիկ ունենալու բերկրանքը։