«Շնորհավոր 50 ամյակդ, Պապ ջան»․ ահա թե ինչ հուզիչ եղանակով է Սոնա Ռուբենյանը շնորհավորել հայրիկի ծննդյան տարեդարձը

Սոնա Ռուբենյանը ամուսնական արարողությունից հետո Էմիլի հետ մի քանի օր է, ինչ Փարիզում է գտնվում։ Երգչուհին Ֆրանսիայի մայրաքաղաքից գեղեցիկ ու ռոմանտիկ կադրեր է տեղադրում։ Դրանց մեջ երևում են նորապսակների անցկացրած հետաքրքիր օրվա որոշ մանրամասներ։

Այսօր Ռուբենյանների ընտանիքում օրը տոնական է։ Ընտանիքի հայրը նշում է ծննդյան հիսուն տարին։ Ընտանիքի նոր ամուսնացած դուստրը՝ Սոնան, հեռավորությունից շնորհավորել է սիրելի հայրիկին՝ տեղադրելով իրենց գեղեցիկ ու հուզիչ համատեղ պարը։

Սոնան հայրիկի հետ պարել է իր հարսանեկան արարողության երեկոյի ժամանակ։ Հնչել է Սոնայի կատարմամբ հայրիկին նվիրված գեղեցիկ ու հուզիչ երգ, որի հնչյունների ներքո էլ հայր ու աղջիկ պարել և հուզվել են։ Տեսանյութը տեղադրելով՝ Սոնան գրել է հետևյալը․ «Շնորհավոր 50 ամյակդ, Պապ ջան»։

Սոնայի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է սիրված երգչուհու և նրա հայրիկի հուզիչ ու սրտառուչ պարը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: