Հայտնի դերասանուհիներից մեկի՝ Լուսինե Արշակյանի միակ տղան՝ Զորայրը, ավարտել է Սիամանթոյի անունը կրող դպրոցը։ Շատ շրւանավարտների նման, Զորայրը նույնպես նախօրեին նշել է իր վերջինզանգյան ավարտական առիթը։

Որդու վերջինզանգյան առիթով Լուսինեն տեղադրել է օրվա ընթացքում արված գեղեցիկ լուսանկարներից մի քանիսը և գրել է հետևյալը․ «Շնորհավոր «Վերջին զանգ» Զորայրս, բարի երթ տղաս։ Աստված օրհնի քո բոլոր ճանապարհները։

Սիամանթոյի անվան 162 դպրոց։ 50-րդ հոբելյանական «Վերջին զանգ»»,- տղայի մասին իր գրառումը եզրափակել է Լուսինե Արշակյանը։ Լուսինեի մայրական բարեմաղթանքին միացել են նրա ընկերներն ու հարազատները։

Հավելենք, որ Զորայրի հայրը նույնպես արտիստ է՝ Գրիգորյան Արսենը, որը հանդես է եկել ու գալիս տարբեր ներկայացումներում, ընտանեկան պատմություններ ներկայացնող նախագծերում ու այլ արտիստական ծրագրերում։

Լուսինեն տարիներ առաջ բարձրաձայնեց այն մասին, որ ինքն ու Արսենը բաժանվել են, այլևս ամուսիններ չեն։