Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք, որ առողջացնեք․ մանրամասներ նրա մասին

Լեգենդար բժշկի համբավ ձեռք բերած Հովակիմյան Հրայրը նշում է ծննդյան տարեդարձը՝ ստանալով շնորհավորանքներ իր գործընկերներից, բուժառուներից և հարազատներից։

Լեգենդար բժշկի արժանի գործընկերներից ու մտերիմներից մեկը՝ Արմեն Մուրադյանը, տեղադրելով ու ու տաղանդավոր բժշկի համատեղ լուսանկարը, այսպիսի շնորհավորական բարեմաղթանքով է հանդես եկել․

«Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք,որ առողջացնեք։ Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է: Մարդ ում շնորհիվ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն»։

Հավելենք, որ Հ․ Հրայրը, բազում տարիներ աշխատելով «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում՝ նա եղել է գլխավոր սրտային վիրաբուժության մասնագետը։ Նա իր մասնագիտության ոլորտում այն բաժառիկներից է, որին շնորհվել է Ազգային հերոսի պատվարժան կոչումը։

Հ․ Հովակիմյանն այն եզակիներից է, որ համատարած արտագաղթի պայմաններում՝ իննսունականների սկզբին Նահանգներում բժշկական կրթություն ու փորձ ձեռք բերելուց հետո եկավ հայրենիք՝ կատարելու իր երազանքը։ Նախ հիմնել է մանկական կարդիոլոգիա, ապա զարգացրել սրտային վիրաբուժությունը։ Հայրենիքում չի վարձատրվում, այդպես է որոշել։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: