«Շնորհավորում եմ բալես, իմ հպարտություն, իմ պատիվ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու կապակցությամբ․․․» Գարիկ Գալիկյանի հուզիչ շնորհավորանքը՝ ուղղված դստերը

Նախօրեից սկսած հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունները, իսկ հետո նաև անհատները սկսեցին շրջանառել բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սաների մասին տեղեկությունները։

Շատերն ուրախությամբ տեղեկացրեցին իրենց զավակների հաջողությունների և ընդունելության մասին՝ ծնողական հպարտություն հայտնելով այդ առիթով։ Ծնողական հպարտությունն իր հարթակում հայտնողներից է նաև հանրահայտ իրավապաշտպաններից Գարիկ Գալիկյանը։

Նա էլ հայտնել է իր դստեր՝ Սվետլանայի ընդունվելու մասին ուրախալի նորությունը։ Ըստ այդմ հասկանալի է դառնում, որ Սվետլանան ապագայում բժիշկ է դառնալու։ Տեղադրելով աղջկա լուսանկարը՝ Գարիկ Գալիկյանը գրել է հետևյալը․

«Շնորհավորում եմ բալես, իմ հպարտություն, իմ պատիվ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու կապակցությամբ։

Թևակոխեցիր կյանքի նոր փուլ ու կարևորագույն փուլ։ Տա Աստված սովորես, ավարտես ու Հայ Ազգին պիտանի մարդ դառնաս։

Միշտ հավատարիմ մնաս Հիպոկրատի երդմանը։ Հաջողություն եմ մաղթում բոլոր ընդունվածներին և կանաչ ճանապարհ»,- իր հրապարակումը եզրափակել է իրավապաշտպան Գարիկ Գալիկյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: