Այս օրն Անահիտ Սիմոնյանի կյանքում առաջնային կարևորության օրերից մեկն է, քանի որ այս օրն է լույս աշխարհ եկել նրա կյանքի կարևորագույն էակներից մեկը՝ որդին, ովա այսօր բոլորում է ծննդյան տասը տարին։ Անահիտ Սիմոնյանը որդու ծննդյան օրն ինքնատիպ կերպով է շնորհավորել։

Նա իր ինստագրամյան տիրույթում կադրեր է տեղադրել արդեն տասնամյա տղայի տարբեր տարիների լուսանկարներից՝ հիշեցնելով նրա ներկայությամբ անցած վերջին տասը տարիների հիշարժան դեպքերը։

Անահիտն ասել է, որ իր համար մեծ երջանկություն է լինել Արմանի նման հրաշալի տղայի մայրը։ Մոր համար Արմանը լավագույն տղամարդն է։ Անահիտն իր մայրական սրտի անկեղծ բարեմաղթանքներն ու սերն է ուղղել որդուն՝ նրա համար կարևոր այս օրը։

Նշենք, որ Անահիտն արդեն մեկ տարուց ավել է, ինչ բաժանված է ամուսնուց, սակայն Հայկոն էլ, Անահիտն էլ իրենց հերթին անում են հնարավոր ամեն ինչ, որ Արմանի համար սթրեսային կամ ցավոտ չլինի ծնողների բաժանությունը։