«Շնորհակալ ենք Նորքի մանկան տանը, որն էլ դարձել է Ժաննայի համար ԸՆՏԱՆԻՔ»․ ինչպե՞ս են կազմակերպել փոքրիկ Ժաննայի տարեդարձը․ հուզիչ տեսանյութ

Նորք Մարաշի բժշկական կենտրոնի սոցհարթակում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները շնորհավորում իրենց փոքրիկ հիվանդի՝ Ժաննայի ծննդյան տարեդարձը։ Փոքրիկ Ժաննան այնքան է մնացել հիվանդանոցում, որ հարազատ է դարձել աշխատակիցների համար։

Հիվանդանոցի սոցհարթակում տեղադրված տեսանյութին կից գրված է հետևյալ տեքստը․ «Ժաննան մեր այն փոքրիկներից է, ով ծնված օրվանից մեծանում է Նորքի մանկան տանը։ Փոքրիկը օրեր առաջ իր հաղթանակը ունեցավ՝ սրտի բնածին արատի վիրահատություն։

Դաունի սինդրոմով «արև» մարդիկ մեր բոլորի կողմից ուշադրության կարիք ունեն, հատկապես երբ մեծանում են առանց ընտանիքի։ Շնորհակալ ենք Նորքի մանկան տանը, որն էլ դարձել է Ժաննայի համար ԸՆՏԱՆԻՔ։ Այսօր մեր, արև աղջնակի ծննդյան տարեդարձն է։

Եկեք շնորհավորենք փոքրիկին, մաղթելով քաջ առողջություն և երջանիկ մանկություն։ Անչափ շնորհակալ ենք մանկական կլինիկայի և վիրաբուժական ծառայության ողջ անձնակազմից Ժաննայի նման փոքրիկների հաղթանակի մեջ կարևոր ներդրում ունենալու համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: