«Շնորհակալ եմ ինձ «մեծացնող» լուռ ատելnւթյան համար, ինձ կրկնելու, ինձնով ապրելու հիստերիկ մոլուցքի համար․․․»

Արաքսյա Մելիքյանը գրում է․ «Անուն, մարդկայնություն, հարգանք։ Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը։ Հիմա երբ տարիներ ես կամաց-կամաց շարում հետագծով, զգում ես դրա արժեքը, թանկությունը։ Ու դրա բացահայտումը անսպասելի է կատարվում. սողոսկում է կենցաղից, բազմաթիվ շփումներից, մարդկանց ժպիտներից ու երախտիքի հայացքներից։

Թվում է՝ ոչ բժիշկ ես, ով կյանքեր է փրկում, ոչ սոցիալական աշխատող, ոչ գիտնական, ոչ էլ որեւէ «նյութական» մասնագետ, այլ արտիստ, ով թվացյալ աշխարհից կերպարներ է դուրս քաշում, բերում իրականություն, ով սեփական մտքի ու հոգու ծալքերից դեմքերի ու էմոցիաների խառնուրդ է մատուցում, ու պարզվում է՝ մարդիկ գնահատում են, խորապես երախտապարտ լինում, քո տեսածի ու զգացածի համար, քո կատարման ու ապրման համար։

Շատ անգամ հետին մտքով ժպտում եմ, թե՝ ինչ եմ արել ո՞ր (առանց արժեզրկման միտումի ): Ես պարզապես իմ սիրած «խաղալիքներով եմ» խաղում, իսկ մարդիկ ասում են․ ինչ լավ ես խաղում, համոզիչ։ Երբ պարզապես ի սրտե, առանց ամոթի ու քարկոծվելու, աշխարհի հետ կիսում եմ, և՛ իմ ուրախությունը, և՛ ցավը, և՛ բողոքը, և՛ պահանջը, և՛ անհանգստությունը, և՛ սերը։ Կան բաներ, որոնք մնացել են դեռ չմշակված, բնական, առաջնային մաքրությամբ։

Ու մարդիկ ժպտում են քեզ, գտնում իրենց մտքերը քո զգացածների մեջ, պաշտպանություն` քո ըմբոստությունների մեջ, հանգստություն ու սփոփանք՝ քո «սխալների» մեջ, ուրախություն ու ծիծաղ` քո խենթությունների մեջ,կարեկցանք ու թեթեւություն՝ քո ցավի ու ապրվածի մեջ։

Ու ես շնորհակալ եմ առանց ենթատեքստի ժպիտների համար, առանց խորամանկության, պարզ ու անմիջական գրկախառնությունների համար, առանց քմծիծաղի բարեմաղթանքների համար, ինձ «մեծացնող» լուռ ատելnւթյան համար, ինձ կրկնելու, ինձնով ապրելու հիստերիկ մոլուցքի համար, առանց «փոխշահավետ» շնորհակալությունների համար, վառվող ու հավատացող աչքերի կայծերի համար ու ի վերջո, ու ամենակարեւորը, պատահաբար դուրս թռչող հազարավոր օրհնանքների համար։ Բոլորը՝ բյուր հազարով վերադարձնում եմ ձեզ»։

Рейтинг
( 9 оценок, среднее 2.89 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: