Վերջապես գտա շերտավոր խմորի ամենաստացված բաղադրատոմսը, չստացվելու տարբերակ չկա

Շատ տնտեսուհիների կարծիքով շերտավոր խմոր պատրաստելը հատուկ խոհարարական հմտություն է պահանջում։ Դա միֆ է։

Առաջարկում ենք շերտավոր խմորի հիանալի բաղադրատոմս, որից կարելի է պատրաստել տարբեր միջուկներով կարկանդակներ, նապոլեոն, խաչապուրի և այլն։ Որոշ տնտեսուհիներ խուսափում են շերտավոր խմոր պատրաստելուց, քանի որ այն մի փոքր ժամանակատար է և պահանջում է համբերություն։

Այնուամենայնիվ ընտանիքի անդամներին ու սիրելիներին համեղ, նրբահամ ուտեստներով ուրախացնելու համար կարելի է մի փոքր ավել ժամանակ տրամադրել։ Դե ինչ եկեք սկսենք։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
— 2 բաժակ ալյուր

— 1 թ/գ աղ

— 250 գ սառած կարագ կամ մարգարին

— ⅔ բաժակ սառը ջուր

Պատրաստման եղանակը
Սկսեք երկու բաժակ ալյուրն ու մեկ թեյի գդալ աղը խառնելով մեծ ամանի մեջ: Այնուհետև դրեք ամանը սառնարանում 15 րոպե՝ որպեսզի ալյուրը սառչի, ինչը կարևոր է փխրուն շերտավոր խմոր ստանալու համար:

Հաջորդ քայլը սառը կարագի ավելացումն է: Քերած սառած կարագը կամ մարգարինը լցրեք ալյուրի վրա, ավելացրեք սառը ջուրը և հունցեք խմոր։ Խմորը ստացվում է բավականին պինդ, բայց փխրուն: Խմորը փաթաթել սննդի տոպրակով և սառնարանում թողնել 30 րոպե, որպեսզի այն թխելու ընթացքում չփլվի:

Այնուհետև բաժանեք խմորը երկու մասի, ալյուր ցանեք և գրտնակեք: Ծալեք այն երեք անգամ, որպեսզի ստացվի լավ շերտավորում: Յուրաքանչյուր անգամ խմորի շերտերին թեթևակի ալյուր ցանեք: Այնուհետև կրկին ծալեք խմորը երեք շերտով և թողեք սառնարանում մեկ ժամ:

Այժմ ձեր շերտավոր խմորը պատրաստ է, և կարող եք օգտագործել այն տարբեր խմորեղենի կամ թխվածքների պատրաստման համար։

Рейтинг
( 4 оценки, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: