Արտիստուհի Մութաֆյան Անահիտը, որ հաճախ է իր հարթակում դժգոհում մշտական անքնությունից, քնել ու երազ է տեսել, որը արթնանալուց հետո իրեն բավականին տարօրինակ է թվացել։ Ուստի Անահիտը որոշել է իր եարզը պատմել իր հարթակը հետևող օգտատերերին։

Նա գրել է հետևյալը․ «Այսօր շատ տարoրինակ երազ եմ տեսել, որի բացատրությունը չեմ հասկանում, պատմեմ գուցե օգնեք։ Իբր Արցախում եմ` Շուշիում կանգնած եմ Ղազանչեցոցի մուտքի մոտի զանգակատան տակ։

Ինչ որ տոն է, թե արարողություն այդպես էլ չհասկացա, բայց շարքով զինվորներ էին գալիս ու հերթով մոտենում ինձ մեկական միրգ էին տալիս, չէի հասկանում թե ինչու՞ վերջում մոտեցավ իմ ընկեր Բենոն, ով զոհվել է 44 օրյա պատերազմին, գրկեց ինձ ու ականջիս շշնջաց․

-էս մրգերը կտանես Հայաստան 2 ը քեզ կպահես, մնացածն էլ ձեր աղջիկներին կտաս, բայց երկար չպահես վռազա։ Ու Բենոն գրկումս անհետացավ, չհասցրեցի ամուր գրկել իրեն։ Ինչ արթնացել եմ փորձում եմ հասկանալ ինչ՞ էր նշանակում երազս»։