Շատ ցավալի լուր․ Հայ մտավորականության հյուսիսափայլը հեռացավ մեզանից

Կյանքից հեռացել է լրագրող, մտավորական Հրաչուհի Փալանդուզյանը։ Նրան Հայ մտավորականության հյուսիսափայլ էին անվանում: Ծնվել է Վարդենիսի շրջանում։ Հայրը արևելագետ Արտաշես Ձալանդուզյանն էր, իսկ մայրը՝ Սիրուշ Հարությունյանը, որն աշխարհագրության ուսուցչուհի է եղել։

Դիանա Հարությունյանը գրում է․ «Հրաչուհի Փալանդուզյանի մահվան բոթն ինձ ավելի ցնցեց։ Մարդիկ չեն դիմանում ցավին, այո, երկրի ու ազգի վաղվա օրով ապրող ոչ մի գիտակից մարդու սիրտը չի դիմանում։ Ցավակցում եմ, հայկական ֆբ ն այլևս դարձել է սգո լրաբեր։ Դե եկ վարդապետ, ու մի խենթացիր»։

Գևորգ Դանիելյանը գրում է․ «Հոգուդ լույս և անդորր սիրելի Հրաչուհի Փալանդուզյան։ Իր Երկրի հոգսերը համարժեք ընկալող, դրանք լուծելու ցավով ապրող մարդ էր՝ դիպուկ ու ինքնատիպ մտքերով։

Ասում էր պատերազմից հետո կիլոմետրերը մետրեր են դարձել, և այս ամենին միայն խենթերը կարող են դիմակայել. հասկացողը հասկանում էր, իսկ ինքն իր երազած խենթի պես էլ հեռացավ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: