Այսօր կեսօրից հետո համացանցում լայնորեն շրջանառության մեջ դրվեց Հակոբ Արշակյանի և արդեն հայտնի դարձած լրագրողի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը, որը ներկայումս լրագրողի հայցադիմումի համաձայն գտնվում է իրավապահ մարմաինների քննության տիրույթում։

Այս առիթով քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրում է․ «Որ Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո հեղինակություն ձեռք բերած և հեռանկար ունեցող Նախարարներից մեկն է, որևէ մեկը չի կարող առարկել:

Որ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի շանսերը որոշակի չափով կապված են նրա անվան հետ, դա էլ դժվար որևէ մեկը առարկի:

Ես իրականում տեղյակ չեմ նրա հետ կապված կոնֆլիկտի խորքի հետ, սակայն շատ որոշակի է, որ նա հայտնվել է ինչ-որ խլյակների ուշադրության կենտրոնում, ցցուն կերպով է դրսևորվում ամենուր, շատ հաճախ վխտացող որոշակի «լրատվամիջոցների» ուշադրության ոսպնյակում, անառարկելի է:

Չէ՞ որ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը վերջին ամիսներին դարձել է քայքայիչ գործիք,- իր միտքն ավարտել է քաղաքագետը»։