«Շատ կուզեի իրեն տեսնել, մինչև այս աշխարհից հեռանալը, և ներողություն խնդրել անզգույշ ասած մի խոսքի համար․․․»

Հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հանրահայ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի վախճանի կապակցությամբ ուշագրավ գրառում է հրապարակել՝ կցելով կոմպոզիտորի լուսանկարներից մեկը։

Ավետիք Չալաբյանը գրել է հետևյալը․ «Այսօր, ընդամենը 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է կոմպոզիտոր և երաժիշտ, մշակույթային գործիչ Արթուր Գրիգորյանը:

Ես Արթուրին հանդիպել եմ երիտասարդ տարիքում, երբ մենք ընդհանուր ընկերներ ունեինք: Շատ կուզեի իրեն տեսնել, մինչև այս աշխարհից հեռանալը, և ներողություն խնդրել անզգույշ ասած մի խոսքի համար, որով մենք իրար հրաժեշտ տվեցինք: Ցավոք, չստացվեց, մնաց այն աշխարհում իրեն հասնել:

Հանգչեք խաղաղությամբ, Արթուր ջան, Աստված լուսավորի Ձեր երկնային ուղին: Ցակակցությունս ընտանիքին և բոլոր մերձավորներին»,- իր հրապարակումը եզրափակել է Ավետիք Չալաբյանը:

Իսկ Լուսինե Հարոյան-Դալաքյանը գրել է․ «Վերջին անգամ խոսեցինք մի քանի ամիս առաջ, երբ հրավիրեցի իրեն վրաց մտավորականների հետ մեր կազմակերպած հանդիպմանը: Համեստ ձայնով ասաց, որ առողջությունը թույլ չի տալիս դուրս գալ տնից։

Իմ երաժշտական ճաշակին շատ համահունչ ու սիրելի մեղեդիների արարողը նաև։ Միշտ առանձնահատուկ էր իր մեղեդայնությամբ, իսկ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»-ի երգից հետո՝ միակը։ Երևի սիրտդ պատռվում էր հայրենի եզերքի կորստից։

Շնորհակալ եմ, Մաեստրո, որ կայիր ու ստեղծում էիր։ Քո «Հայ գարունները» դեռ կգան։ ԱՆպայման։ Հանգչիր խաղաղությամբ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: