Հրաչ Մուրադյանը, ինչպես հայտնի է, շատ բազմազբաղ անհատ է։ Իր մասնագիտական գործունեության շրջանակներում նույնիսկ ամուսնանալուց հետո Հրաչը ստիպված է հաճախ Ամերիկայից Հայաստան տեղափոխվել և հակառակը։

Հրաչի գործն առաջնային է նույնիսկ նրա բալիկի ծնունդից հետո։ Որքան էլ հաղորդավարը սիրի իր կնոջն ու բալիկին, դարձյալ ստիպված է պարբերաբար նրանցից հեռու լինել միառժամանակ՝ գործերն ըստ պատշաճի իրականացնելու համար։

Հրաչը մի հուզառատ տեսանյութ է տեղադրել, որում երևում է հերթական տևական բաժանումից հետո իր և սիրելի դստրիկի հանդիպման տեսարանը։ Տեսանյութն արված է օդակայանում։ Փոքրիկ Միան օդակայան է գնացել՝ հայրիկին դիմավորելու։

Աննկարագրելի է Հրաչի հույզերն ու ապրումները, երբ նա տեսնում է բավականին մեծացած իր դստրիկին, ով տիկնիկի նման է հագնված։ Հրաչը կարոտած գրկում է նրան և առանց կշտանալու սեղմում նրան իր կրծքին։ Հրաչի տեղադրած հուզառատ կադրերը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։