«Շատ եմ ափսոսում, որ կանանց զինծառայության հարցը հանրային հարթակում ծաղրական գրառումների առիթ է տվել: Ամեն ինչի մասին էլ կարելի է կատակ անել, բայց․․․»

Հակոբ Կարապետյանը գրում է․ «Շատ եմ ափսոսում, որ կանանց զինծառայության հարցը հանրային հարթակում ծաղրական գրառումների առիթ է տվել: Ամեն ինչի մասին էլ կարելի է կատակ անել, բայց որոշակի սահմաններում ու որոշակի միջավայրում: Բոլորի ներկայությամբ ցանկացած թեմայով «ղժժալը» պատանեկան պարապ հրճվանք է: Իհարկե, քառասունում էլ կարելի է ու պետք է որոշակի միջավայրում, ասենք,մանկության ընկերների հետ «հիմար» կատակներ անել՝ հիշելու համար դպրոցական տարիներդ, բայց ընդունեք, որ լայն միջավայրում էդ տեսակ բաները առնվազն տարօրինակ են ընկալվում:

Իսկ ամենացավալին էն է, որ էդ «անմեղ» ջահելական կատակներով արժեզրկվում է կանանց համատարած զինծառայության գաղափարը: Իսկ դրա իրագործումը, կարծում եմ, կարեւորագույն խնդիր է մեզ համար: Նախ, եթե դու ունես սահմանափակ ռեսուրսներ, ապա անհասկանելի է, թե ինչու ես էդ ռեսուրսը գլխանց կիսում: Եթե դու երկրում պարտադիր զինծառայության ինստիտուտ ունես, ինչո՞ւ ես արտոնություն տալիս կամ սահմանափակում պոտենցիալ զինապարտ քաղաքացիներիդ ավելի քան կեսին:

Ինչո՞վ է ասենք, 18-25 տարեկան միջին վիճակագրական հայաստանցի կինը պակաս կամ առավել միջին վիճակագրական հայաստանցի տղամարդուց, որ մեկը ազատված է պարտադիր ծառայությունից, մյուսը՝ ոչ: Կին կամ տղամարդ լինելը լինելը էս դեպքում առավելություն է՞, թե արատ:

Իմ կարծիքով, պարտադիր զինծառայությունը երկուստեք խտրականություն է երկու սեռերի համար էլ: Մի կողմից՝ սահամփակվում է երկրի պաշտպանությանը մասնակցելու կանանց հնարավորությունը, մյուս կողմից, միայն տղամարդկանց է պարտադրվում զինվորական ծառայությունը: Խնդրում եմ, սեռով պայմանավորված որոշակի առանձնահատկությունները որպես փաստարկ չբերել. առանց մանրամասների, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են:

Իմաստ էլ չունի թերեւս քննարկել գաղափարը հիմա առաջարկողների՝ ռեֆորմներ անցկացնելու կամքի ու կարողությունների հարցը: Ուղղակի եկեք առանց ծաղրական մեկնաբանությունների քննարկենք կանանց համատարած (պարտադիր) զինծառայության նպատակահարմարության հարցերը»

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: