Ճանաչված ու սիրված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի ծննդյան օրն է։ Հայրենական պոեզիան ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացնող արտիստուհին իր ողջ կյանքը նվիրել է հայ գրականության և ոչ միայն հայ գրականության հանրահռչակմանը։

Սիլվան ծնունդով Գյումրիից է։ Նա ևս ոլորտի ներկայացուցիչ շատերի նման Թատերական ինստիտուտի սան է եղել, խաղացել է թատերական տարբեր բեմերում, կերտել հետաքրքիր հերոսների։

Թերևս շատ քչերը գիտեն, որ Սիլվան նաև Հայկական պետական ֆիլհարմոնիայի մենակատարներից է, ոչ միայն ասմունքող է, այլ նաև ռեժիսոր։

Նա շատ սերտ կապերի մեջ է եղել և է՛ ժամանակի տաղանդաշատ հայ ստեղծագործողների հետ, Սահյան, Դավթյանի հետ ժամանակին եղել է Ամերիկայում, շրջել հայաստանյան տարբեր վայրերում։

Սիլվա Յուզբաշյանն այն հայտնի դեմքերից է, ում ձայնը ճանաչելի է հազարների մեջ։ Նա մեծ լսարան, սեր, հարգանք ու համակրանք վայելով ժամանակակից գրական երկերի մեկնաբաններից է, ով մատուցում է բարձրարվեստ գրականություն։