Անահիտ Մութաֆյանը գրում է․ «Գրեթե մեկ ամիս է ֆբ տիրույթում պասիվացել եմ, չեմ գրում ու չեմ արտահայտվում։ Շատերը դա որակում են որպես հիասթափություն, շատերն էլ ասում են, որ այլևս չեմ ֆինանսավորվում։

Նախ ասեմ, որ քաղաքական դիրքորոշմանս և քաղակտիվությանս համար երբեք չեմ վճարվել, եթե վճարվեի այս 4 տարիների ընթացքում ակնհայտ կլիներ կյանքիս որակի փոփոխությունը, քանզի ես ինձ ու աշխատանքս բարձր եմ գնահատում, իսկ ինչ վերաբերվում է հիասթափությանս ասեմ, որ չեմ հիասթափվել քանզի մի քիչ քաղաքական հոտառություն ունեմ, հաշվարկների անալիզի ձիրք։

Եվ ամենակարևորը, ընդիմությունում կան անհատներ, ում հավատում եմ և վստահում, անվերապահորեն հավատում նրանց տղամարդկային խոսքին, որ լավ է լինելու և որ մինչև վերջ գնալու են։ Այդ անհատների հետ պատրաստ եմ գնալ մինչև վերջ և հարկ եղած դեպքում կռիվ տալ մինչև արյանս վերջին կաթիլը հանուն հայրենիքիս, հանուն ազատության, հանուն Արցախիս։ Իսկ այժմ թույլ տվեք լռել, թույլ տվեք մտքով հանգստանալ, լռեք և մի խանգարեք իմի բերել հոգուս փոթորիկը։

Ես մարդ եմ, կին ով ստեղծվել է սիրելու և սիրվելու համար, ով ստեղծվել է երջանիկ լինելու համար ինչպես աշխարհի մյուս բոլոր կանայք, իսկ դուք ինձ ստիպում եք ապրել միայն երկրի և իր շահերի համար։ Ես կռիվ ունեմ անավարտ 2 կռիվ վստահ եմ 2 կռիվս էլ հաղթանակով եմ օծելու։ Լավ է լինելու»։