Շաբաթն ավարտենք բարի լուրով․ երջանիկ մայրիկն ու առողջ փոքրիկն այսօր վերադարձան տուն` կերտելու մի նոր կյանքի պատմություն

Շենգավիթի բժշկական կենտրոնի հարթակում գրված է․ «Շաբաթն ավարտենք բարի լուրով։ Լուսանկարի փոքրիկը Նարեն է, ով ծնվել է ծնողների և «Շենգավիթ» ԲԿ հոգատար բժիշկների համառ պայքարի շնորհիվ։
Նարեի մայրիկը` Լուսինեն, երկու տարվա անպտղությունից և անկանոն դաշտանային ցիկլի խանգարումներից հետո դիմել է «Շենգավիթ» ԲԿ:

Հետազոտություններից հետո մշակվել է բուժման տակտիկա, իրականացվել անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ավելի ուշ «Շենգավիթ» ԲԿ «Մանկաբարձագինեկոլոգիական ծառայության» ղեկավար Աշոտ Սիրունյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը վիրահատական ճանապարհով հեռացրել են հայտնաբերված դերմոիդ կիստան:

Այնուհետև դաշտանային ցիկլի խանգարումները կարգավորել է «Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանն ու շատ չանցած վերջապես գրանցվել է սպասված հղիությունը:

Հղիությունը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը: Ընթացքում առաջացել է վիժման վտանգ` արգանդի պարանոցի բացման պատճառով: Իրականացված համապատասխան բուժօգնության շնորհիվ՝ հնարավոր է եղել վտանգը կանխարգելել։

Եվ արդյունքում երկար պայքարից հետո բնական ծննդալուծմամբ 3.900կգ և 51սմ հասակով ծնվել է փոքրիկ հրաշքն ու ինչպես ծնողներն են նշում` նոր իմաստ տվել կյանքին։ Երջանիկ մայրիկն ու առողջ փոքրիկն այսօր վերադարձան տուն` կերտելու մի նոր կյանքի պատմություն։ Մաղթում ենք բոլոր փոքրիկներին առողջ և անհոգ մանկություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: