Այսօր, ինչպես հայտնի է, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավի գործընթացները, չնայած դրանք ընթանում էին ավլի վաղ նույնպես։ Ն․ Փաշինյանը նախ հայտարարել է իր արձակուրդ մեկնելու մասին, իսկ հետո քարոզարշավի մեկնարկը տրվել է Արմավիրից։

Արմավիրի տարբեր համայնքներում ու քաղաքներում Ն․ Փաշինյանը հանդիպել է իր համակիրների, ընտրողների հետ։ Եղել են նաև անախորժ դրվագներ։ Քարոզարշավի ժամանակ Ն․ Փաշինյանին է մոտեցել մի կին։

Ն․ Փաշինյանը, տեսնելով տիկնոջը, միանգամից խոնարհվել է նրա առաջ։ Կինը Կյաժ մականունը ստացած մեր անմահացած հերոսներից մեկի մայրն է։ Շատերը կհիշեն, որ տիկինն անախորժ հանդիպում էր ունեցել Ռ․ Քոչարյանի հետ Եռաբլուրում։

Կնոջը վիրավորել էր Ռ․ Քոչարյանի արձագանքն իր հնչեցրած հարցին, որից հետո նա դուրս էր եկել ափերից։ Այսօր, մոտենալով Նիկոլ Փաշինյանին, կինն ասել է, որ վաղուց էր ուզում հանդիպել նրա հետ և վստահ էր, որ նա երբևէ իրեն այնպես չէր պատասխանի, ինչպես պատասխանել է Ռ․ Քոչարյանը։