Արայիկ Մանուկյանը գրում է․ «Հայաստանում բոլորը իրենց դուրս դրեցին սխալականությունից, մեղավորությունից, իրենց օծեցի՛ն, մաքրագործեցի՛ն, uրբագրեցի՛ն, uրբադասեցի՛ն, որովհետև նրա՛նք՝ երկու վճռական մենակները, իրե՛նք կանգնցին իրենց ողջ հասակով ու պատասխան տվեցին բոլորի՛ փոխարեն:

Որովհետև՝ նրանք բոլորից ա՛յլ կերպ էին սիրում Հայաստան աշխարհը, հային, ա՛յլ սիրով էին սիրում: Որովհետև նրանք «աշխարհն իրե՛նց սրտի չափով» գիտեին, իրե՛նց տեսակը գիտեին: Ու բոլորովին պատահական չէ, որ նրանց արմատների մի ճյուղը դեպի երկրի նույն կողմն էր գնում:

Ու թեև չէին ուզում քաղաքական նոխազ դառնալ, բայց դարձան, քանի որ մաքրագործվողները, uրբադասվողները, oծվողները է՛ն գլխից էին նրանց մեղավոր կարգել: Եվ նրանք շարունակում են պատասխան տալ, թեև նրանցից մեկն արդեն քսան երկու տարի uպшնված է, մյուսը՝ քսան մեկ տարի վտարանդի: Մյուսն էլ կլիներ uպшնված, եթե մի վայրկյան չհավատար իր բնազդներին:

Նրանց մի՛ մեղադրեք, նրանց անունից մի՛ խոսեք, որովհետև նրանք չե՛ն կարող պատասխանել ձեր մեղադրանքներին, չեն կարող ձեզ հակադարձել: Փառք Աստծո, նրանք ճշմարիտ գրի մարդիկ էին ու ամեն ինչ գրել են: Գրել են ճշմարիտ գրի մարդու ազնվությամբ: Մնացածը խնդիր է այլ հարթությունում»: