«Նոր տարվա գլուխ, երբ բոլորը գեղեցիկ հրաշքի են սպասում, այս մարդկանց այս ցրտին տներից դուրս են հանում․․․»

Մհեր Հակոբյանը գրում է․ «Նոր տարվա գլուխ, երբ բոլորը գեղեցիկ հրաշքի են սպասում, այս մարդկանց այս ցրտին տներից դուրս են հանում: Ես չգիտեմ այս գործողության իրավական հիմքը, մեծ հավանականությամբ այն կա, բայց ամեն ինչ նորմալ էր, հա՞, նոր տարվա գլուխ և այս ցրտին ահա հենց այսպես պետք էր այս մարդկանց խղճուկ հյուղակները քանդել և իրեց փողոց նետել:

Չեմ ընդունում նման բան, սկզբունքորեն չեմ ընդունում՝ լինելով իրավաբան և լավ իմանալավ իրավաբանության գինը — նորմալ պետությունում այս մարդկանց խնդիրները սկզբում կլուծվեին, հետո նոր միայն նրանց հետ այսպես կվարվեին: Չի կարելի, մեր հայրենակիցներն են, հայ մարդիկ են:

Ի դեպ, ընդդիմություն, այս մարդկանց կողքին կանգնելու կարիք չկա՞: Թե՞ արձակուրդի ժամանակներն են, Դուբայ, բան, հետո, երբ արձակուրդը կավարտվի, նոր կփրկեք այս մարդկանց, իսկ հիմա քմծիծաղ տվեք, թե բա նիկոլի ընտրազանգվածն է, էն վատ բառերն էլ ավելացրեք ու մտածեք՝ թող տուժվի:

Կտուժվի, բայց ձեզ էլ հետո ձայն չի տա, ո՜վ «սպիտակ ձեռնոցներով արքայազններ», չի տա, սա լավ իմացեք, իսկ արդյունքում էլ ահա այսպես, իրար ուշադրություն չդարձնելով, իրար ինադ ընկնելով երկիրը կկործանվի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: