«Նոր պատերազմի պարագայում, ՀՀԿ կուսակցության, Հայաստան Դաշինքի և Դաշնակցության անդամներ, առաջին իսկ րոպեից հայտնվելու եք մարտական դաշտում, բայրաքթարերի տակ, ձեր բենթլիներով․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Ոմանք գրեթե բղավում են, որ խաղաղությանը դեմ են, քանի որ խաղաղության համար կարող է ՀՀ-ն ինչ-որ բան վճարի՝ օկ․ իսկ ի՞նչ եք առաջարկում դուք և ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր անձն աշխարհի գերտերություների դեմ, իհարկե ոչինչ էլ չէք, ու ձեր առաջարկը մեկն է, պատերազմ, որով Հայաստանը ստիպված կլինի միայնակ պատերազմել, բայց դուք, ձեզանից ոչ ոք պատերազմի դաշտ չի գնալու, բայրաքթարերի տակ չի կանգնելու։

Իսկ այդ պատերազմում քանի որ Հայաստանը ստիպված կլինի միայնակ պшտերազմել, վերջում միանշանակ պարտությունն անխուսափելի կլինի, արդյունքում Հայաստանը կկորցնի ոչ թե Արցախը, այլ Սյունիքը, իսկ քանի որ չի լինի Սյունիք, ապա չի լինի Հայաստան և այն չեղած Հայաստանը, որտեղ այլևս չեն լինի ոչ մի դեսպանատներ և միջազգային կառույցներ, ապա ստիպված կլինի միանալ ՌԴ-ին և կորցնել Հայոց պետականությունը, որով էլ դուք կլինեք Հայաստան ասված գուբերնիայի գուբերնատորը։

Իսկ ով էլ ողջ մնացած կլինի, պատերազմից հետո, կդառնա «ձեր կթու կովը», այնպես ինչպես 25 տարի, բայց արդեն մի անտեր գուբերնիայում։ Ահա այն իսանների ցանկությունը, որոնք խաղաղության փոխարեն այսօր անում են ամեն բան, որ ադրբեջանը հիմքեր ստանա և պատերազմի Հայաստանի հետ։

Պատերազմ չլինելու գինը մեկն է, որովհետև պարզ դարձավ, որ այդ գինը աշխարհի գերտերություններն են որոշել, ու չվճարելու պարագայում կլինի այն, ինչ արդեն գրեցի, միևնույն է կվճարենք, բայց ավելի թանկ, շատ թանկ, ու այլևս այն վերականգնել երբեք չի լինի։ Իսկ խաղաղության գնով վճարածը դեռ հնարավոր կլինի մոտ ապագայում ետ վերադարձնել, եթե ապագայում խելացի և խոհեմ գտնվենք, միասնական ուժերով բանակը հցորացնենք։

Ահա այն ցավոտ իրականությունը, որը այժմ տեղի է ունենում, ու եթե խաղաղությանը դեմ օլիգարխները կարծում են, որ 44-օրյա պատերազմի նման իրենք պախկվելու են իրենց վիլլաներում կամ դաչաներում և նորից առաջնագծում է հայտնվելու 18-տարեկան երիտասարդները, ապա չարաչար սխալվում են, Սուրեն Պապիկյանը առաջինը իրենց հասցեներով է ուղարկելու զորահավաքի ծանուցումները, իսկ չներկայանալու դեպքում Զինվորական Դատախազությունը հաստատ կգտնի և ուղիղ առաջնագիծ։

Նոր պատերազմի պարագայում, ՀՀԿ կուսակցության, Հայաստան Դաշինքի և Դաշնակցության անդամներ, առաջին իսկ րոպեից հայտնվելու եք մարտական դաշտում, բայրաքթարերի տակ, ձեր բենթլիներով և յաշիկներով։ Այս գրառմանս վրա չկասկածեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: