Նոր մանրամասներ դպրոցում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ երեխայի ընտանիքը բացառիկ ընտանիք է եղել

Դեռ երկու օր առաջ շատերը ցնցվեցին, երբ իմացան, թե ինչպես է Բաղրամյան համայնքի դպրոցում մաքրություն անող կինն ընկել սեփական երեխայի վրա, որի արդյունքում երեխան, ցավոք սրտի, մահացել է։ Նախօրեին տեղի է ունեցել երեխայի՝ փոքրիկ Էդուարդի հուղարկավորության արարողությունը։

Մինչ շատերը փորձում են շահարկել այս դեպքը՝ տարբեր բնորոշումներ տալով, պարզ է դառնում, որ ընտանիքը համայնքի օրինակելի ընտանիքներից մեկն է։ Ընտանիքում երեք երեխաներ են մեծացել, որոնցից կրտսերը՝ Էդուարդը, ցավոք, մահացավ։

Տան մյուս երեխաները 7-րդ և 4-րդ դասարանների սաներ են։ Երեխաների մայրը ոչ թե դպրոցում հավաքարար է աշխատել, այլ ծնող է եղել, ով նախագահել է դպրոցի ծնողկոմիտեն։ Նա կողքի համայնքում պատմության ուսուցիչ է աշխատում։

Ամեն տարվա նման այս տարի ևս կինը գնացել է դպրոց, որ հանի երեխայի դասասենյակի վարագույրը, լվացնի և արձակուրդներից հետո մաքուր վիճակում կախի։ Նրա հետևից լաց է եղել նրա երկու տարեկան բալիկը։ Մայրը ստիպված երեխային իր հետ վերցրել է, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել։

Рейтинг
( 5 оценок, среднее 3.6 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: