Նոր զարգացումներ Մարկ Սաղաթելյանի այրու կողմից hանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքով

Դեռ ապրիլ ամսից հայտնի դարձավ, որ Մարկ Սաղաթելյանի այրին խաբեության զոհ է դարձել։ Ընդ որում, նրան խաբել ու նրանից գումար են շորթել Մարկի և իր ընտանիքին մտերիմ համարվող մարդիկ՝ ամուսիններ, որոնցից Մարկի կինը՝ Միքայելյան Նունեն չի սպասել։

Միքայելյան Նունեի իրավապաշտպանը հանրահայտ փաստաբան Մարինա Պողոսյանն է, որը նոր մանրամասներ է ներկայացրել այս գործի մասին։ Նա պատմում է, որ Նունեից բավականին մեծ գումար վերցրած անձինք փորձել են այնպես կազմակերպել, որ իրենց սնանկ ճանաչեն։

Դրա համար Լուսինե և Լոլիտա Մանուկյան քույրերը իրար միջև գումարային գործարք են արել, ինչը բացահայտվել է՝ նոր հանգամանքներ առաջ բերելով։ Մարիան Պողոսյանը նաև ակնարկում է, որ կան hանցագործներ այս գործի հետ կապված, որոնք դրսում են։

Մարինա Պողոսյանն ուղիղ կապ է տեսնում Արթուր Դավթյանի և այս գործը չբացահայտվելու միջև։ Իրավապաշտպանի ներկայացրած մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: